ԵԼ. «Փյունիկը» հաջորդ փուլում է

11:20 - 19 Հուլ, 2019

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումն անցկացրեց «Շկուպիի» հետ և հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հայկական ակումբից գոլերի հեղինակ դարձան՝ Արտակ Եդիգարյանը (7') և Արթուր Միրանյանը (31')։

Երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեցը»:

Հիշեցնենք որ առաջին հանդիպումը ավարտվել էր 3։3 հաշվով։

Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի։

Այլ նորություններ