Գեղասահորդուհի Վալերիա Սիդորովան կմասնակցի Զագրեբի Գրան պրիին

14:11 - 23 Սեպ, 2019

Սեպտեմբերի 23-25-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կկայանա գեղասահքի պատանեկան Գրան պրիի հերթական փուլը, որտեղ Հայաստանը կներկայացնի միայն Վալերիա Սիդորովան։

15-ամյա գեղասահորդուհին ապրում և մարզվում է Կրասնոդարում։ Նրա անձնական մարզիչը Սերգեյ Դոբրինն է։

Մարզուհին այսօր մեկնել է Զագրեբ։

Սեպտեմբերի 11-14-ը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացած պատանեկան Գրան պրիի հերթական փուլում Սիդորովան առաջին անգամ ներկայացրել էր Հայաստանը։ Նա 30 մասնակիցների մեջ զբաղեցրել էր 22-րդ տեղը։  

Այլ նորություններ