Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երկրորդ պարտիայում ևս Լևոն Արոնյանը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին: Հայ գրոսմայստերը խաղում էր սևերով:
Քառորդ եզրափակիչի այս դիմակայության հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: