Հայտնի են ձյուդոյի Հայաստանի չեմպիոնները

20:45 - 13 Դեկ, 2015
Երևանի խուլ համրերի միության մարզադահլիճում ավարտվեց ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնները դարձան՝ Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Հակոբ Առաքելյանը (100+ կգ):
Կանանց առաջնության հաղթողներ դարձան՝ Շուշան Առաքելյանը (48 կգ), Սոսե Բալասյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (52+ կգ):
«Աղջիկների պայքարում 7 քաշային կարգերը խտացրել՝ 3 քաշային կարգ ենք սարքել: Աղջիկների մակարդակն անբավարար է: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների քանակի աճ կա, բայց նրանք միջազգային ասպարեզներում մրցունակ չեն: Տղամարդկանց պայքարում նորություն էր 66 կգ քաշային  Ֆերդինանտ Կարապետյանը, ով առաջին անգամն էր մասնակցում Հայաստաննի առաջնությանը և դարձավ չեմպիոն: Հույսներս կապում ենք ցածր քաշային կարգի մասնակիցների հետ»,-ասաց ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Ձյուդոյի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 17 մարզական կառույցների 91 մարզիկներ:
Հաղթողներին պարգևատրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:

Լուսանկարներն՝ այստեղ:

ՀԱՕԿ լրատվության բաժին
Այլ նորություններ