Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։ Կանանց մենասահքի մասնակիցների թվում էր նաև Հայաստանի պատվիրակ Անաստասիա Գալուստյանը։ Նրան, ավաղ, չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Կարճ ծրագրի կատարման համար Անաստասիան վաստակեց 50, 08 միավոր, զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը և զրկվեց 24 ուժեղագույնների հետ, եզրափակիչում, պայքարը շարունակելու իրավունքից։