Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ամփոփել է << Տարվա լավագույն ծանրորդ – 2019 >> մրցույթը: Հարցման արդյունքներով աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է երկրորդը։
Երրորդ տարին անընդմեջ մոլորակի լավագույն ծանրորդ է հռչակվել աշխարհի և Եվրոպայի քառակի ոսկե դափնեկիր, վրացի Լաշա Տալախաձեն։
Առաջին անգամ լավագույն ծանրորդուհի է ճանաչվել աշխարհի չեմպիոնուհի, ամերիկուհի Քեթրին Նայը։
Հարցմանը մասնակցել է 50 հազար 514 քվեարկող։