ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

16:00 - 26 Փետ, 2020

Հաճելի լուր ստացվեց Լեհաստանի Վրոցլավ քաղաքից: Եվրոպայի հրաձգության առաջնությունում, օդամղիչ զենքաձևերում, սպասելիքները գերազանցեց  երևանցի Գոռ Խաչատրյանը: Նա երիտասարդական առաջնության ծրագրով,  <<  խառը  վազք >> մրցաձևում, 20 + 20  կրակոցներով  վաստակեց 382 միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, նվաճեց աշխարհամասի երիտասարդների հաղթողի կոչումը և պարգևատրվեց ոսկե մեդալով:

Եվրոպայի  ռեկորդ գրանցեց մեր Գոհար Հարությունյանը: Երեկ նա Հայաստանի կանանց հավաքականի  կազմում, ինչպես հայտնի է, թիմային պայքարում գրավեց երրորդ տեղը: Նրա խոցած 549 միավորը  հին աշխարհամասի երիտասարդական նոր բարձրագույն նվաճում է:

Փակ մարզասրահներում անցկացվող Եվրոպայի հրաձգության առաջնությունը շարունակվում է:

Այլ նորություններ