ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

11:37 - 26 Հուն, 2025

ՄՕԿ –ի նորընտիր նախագահ, զիմբաբվեցի  Քիրսթի Քովենթրին պաշտոնը ստանձնելուց  հետո հարցազրույց է տվել Olympic Channel-ին: Նա պատմել է իր ճանապարհորդության մասին՝  լողավազանից մինչև քաղաքականություն:

Օլիմպիական յոթակի մեդալակիրը զրույցում մասնավորապես  ասել է, որ մանկության մեծ մասն անցկացրել է  խաղերին մասնակցելու մասին երազելով : Ստանձնելով  ՄՕԿ –ի  ղեկը,  նպատակ ունի  շարժումը  տանել  նոր դարաշրջան: Ենթադրում է, որ այն, անշուշտ, կնշանավորվի  մարտահրավերներով,  որոնք շատ տարբեր են   օլիմպիական երազանքներից։

ՄՕԿ-ի ղեկավարը նշել է, որ իրեն օգնել  է կազմակերպության մարզիկների հանձնաժողովում լինելը

Նա նաև հավելել է, որ  պետք է լինի  օլիմպիական  շարժման պաշտպանը,  ոգեշնչել հաջորդ սերնդին և ոգևորված է սպասվելիք մարտահրավերներով։

Հիշարժան է 2012թ.,  երբ  առաջին անգամ մասնակցել է   օլիմպիական խաղերին / Լոնդոն /,  բայց չի կարողացել  մեդալ շահել: Այնուհետև կենտրոնացել է մրցանակներ  նվաճելու վրա:

131-ամյա կազմակերպության ղեկը ստանձնած  առաջին կինն ու   առաջին աֆրիկացին ընդգծել է, որ  որ ինքը չպետք է թերագնահատվի։ «Ինձ դուր չի  գալիս լինել աութսայդեր։ Ինձ դուր է գալիս, երբ  մարդիկ  նայելով ինձ  ասեն. «Օ՜, նա շատ երիտասարդ է, թեև գուցե համապատասխան փորձ չունի», - ասել է Քովենթրին ու շարունակել,  թե հասակակիցները իրեն  երբեմն ծաղրել են  մեծ երազանքների համար։

«Միշտ կլինեն մարդիկ, ովքեր չեն հավատալու ձեր երազանքին և  դուք, ղեկավար  դառնալու հույսեր փայփայող սիրելի կանայք,  կարող եք ցույց տալ ձեր կազմակերպական ձիրքն ու հմտությունները», - ասել է Քովենթրին:  

 

 

Այլ նորություններ