ԱՌՑԱՆՑ ՌԵԺԻՄՈՎ

11:00 - 03 Ապր, 2020

Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը կազմակերպում է գերմրցաշար ՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակի  առաջին ությակի մասնակցությամբ։ Հաջորդաբար ներկայացնենք անունները․Մագնուս Կարլսեն / Նորվեգիա / , Ֆաբիանո Կարուանա  / ԱՄՆ /, Դին Լիժյեն  / Չինաստան / , Յան Նեպոմնյաշչի  / Ռուսաստան / , Մաքսիմ Վաշյե-Լագրավ  / Ֆրանսիա / , Ալեքսանդր Գրիշչուկ  / Ռուսաստան / , Լևոն Արոնյան  / Հայաստան /  եւ Ուեսլի Սոն   / ԱՄՆ /:

Կորոնավիրուսի պատճառով մրցաշարը նախատեսված է անցկացնել   առցանց  ռեժիմով և մեկնարկել  ապրիլի 18-ին՝  շրջանաձեւ մրցակարգով։ Յոթ տուրից բաղկացած երկշաբաթյա ստուգատեսի մրցանակային հիմնադրամը  250 հազար ԱՄՆ դոլար է։

Կառլսենն ասել է, որ դա պատմական պահ է շախմատի համար, քանզի հնարավոր կլինի շարունակել մասնագիտական միջոցառումները: Բացի այդ, հասկանալի պատճառով պարապուրդի մատնված տարբեր զբաղմունքի մարդիկ, նրանց թվում ՝ մարզիկները , կթեթևացնեն իրենց << ծանր >> ժամանակը:

Գրոսմայստերները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը:

Այլ նորություններ