ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՝ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ

11:00 - 30 Հուն, 2020

Կազանը կդառնա 2022 թ․ ձմեռային հատուկ օլիմպիական խաղերի անցկացման վայր: Նախատեսվում է, որ միջոցառմանը  կմասնակցեն 108 երկրների երկու հազար մարզիկներ։ Նրանք հանդես կգան յոթ մարզաձևերում ։

Հատուկ օլիմպիական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ՝  ձմեռային և ամառային մարզաձևերից։

Առաջին  խաղերը  տեղի են ունեցել 1968թ․ հուլիսին՝  Չիկագոյում: Նույն թվականի դեկտեմբերին ստեղծվել է  << Հատուկ օլիմպիադա >> կազմակերպությունը, որը բարեգործական է: 

Աշխարհի 180 երկրի ավելի քան երեք միլիոն մարդ դարձել է հատուկ օլիմպիական շարժման մասնակից: 

Միջոցառմանը թույլատրվում է մասնակցել մտավոր խանգարումներ ունեցող մարդկանց, որոնք   ըստ ունակությունների բաժանվում են  ութական հոգուց բաղկացած  խմբերի։ Ի դեպ,  պատվո պատվանդանը նախատեսված է   ութ մարդու համար, քանզի  մրցումներում  չեն որոշվում ուժեղներ և թույլեր։

 

Այլ նորություններ