Մյունխենի մրցաշարը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք Եվրոպայի առաջնությանը. Սեյրան Նիկողոսյան

17:16 - 01 Փետ, 2016

Հրաձգության Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է մասնակիցների արդյունքներից:

«Մյունխենի այս միջազգային մրցաշարին սովորաբար մասնակցում են ուժեղագույն հրաձիգներ: Այս անգամ էլ բացառություն չէր: Իմ կարծիքով՝ հավաքականը մասնակցել է բավականին լավ: Եվրոպայի առաջնությունից առաջ սա նախապատրաստական առաջին փուլն էր: Մյունխենի մրցաշարը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք Եվրոպայի առաջնությանը: Ես լիահույս եմ՝ Եվրոպայի առաջնությունից մենք կվերադառնանք վարկանիշով»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Հրաձգության Հայաստանի հավաքականը մինչև Եվրոպայի առաջնությունը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում փետրվարի 8-ից 22-ը:

ՀԱՕկ լրատվության բաժին

Այլ նորություններ