Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են Լիվենցևի մրցաշարում

20:56 - 02 Փետ, 2016

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Լիվենցևի անվան միջազգային մրցաշարը: 

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ),  և Ռաֆայել Սիմոնյանը (91կգ):

60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1:2 հաշվով պարտվեց Տաջիկստանի ներկայացուցչին: 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը  նույն հաշվով զիջեց Թունիսը ներկայացնող մարզիկինն: Վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչում Հայաստանի 2 բռնցքամարտիկ մրցեցին միմյանց հետ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 3:0 հաշվով հաղթեց Գոռ Երիցյանին:

Փետրվարի 3-ին ռինգ դուրս կգան  81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը

Լիվենցևի մրցաշարին մասնակցում են 16 երկրի 100 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ