100 ՕՐ ՀԵՏՈ

11:22 - 16 Դեկ, 2020

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի ամենահայտնի  Skytree- ի երկնաքերը լուսավորվել  է սակուրայի  և ոսկու գույնով։ Դա խորհրդանշում է, որ 100 օր հետո կսկսվի  օլիմպիական կրակի փոխանցավազքը երկրում։

Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչների համոզմամբ միջոցառումը կանցկացվի անվտանգության  անհրաժեշտ  պայմաններով, որպեսզի մրցավազքի մասնակիցներն իրենց  ապահով զգան։ Սոցիալական հեռավորությունը կդառնա կրակի տեղափոխման բաղկացուցիչ մասը: Հնարավորինս կպարզեցվի  ծրագիրը և նվազագույնի կհասցվի  մարզասերների քանակը: Արդյունքում  արարողությունը  ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի համացանցում: 

Ակնկալվում է, որ  փոխանցավազքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ: Այժմ ընթանում է  թեկնածուների ընտրության վերջին փուլը։

<< Տոկիո – 2020 >> -ի խաղերի կրակը Ճապոնիայի տարածքով իր ճանապարհարորդությունը կսկսի  2021թ․ մարտի 25-ին ` Ֆուկուսիմայում տեղակայված ֆուտբոլի ուսումնական կենտրոնից: 121 օրվա ընթացքում ջահերը կանցնեն երկրի բոլոր 47 վարչատարածքներով, իսկ  հուլիսի 23-ին այն կհասցվի Տոկիո , որտեղ կտրվի  օլիմպիական խաղերի մեկնարկը։

 

 

Այլ նորություններ