ՉԵՄՊԻՈՆԸ << ՎԱՀԱԳՆԻ ՍԻԹԻՆ >> Է

10:36 - 15 Մար, 2021

Հայտնի դարձավ ՀՀ տղամարդկանց VBET Ա-Լիգայի առաջնության հաղթողի անունը: Նա << Վահագնի Սիթին >> է, որը հինգերորդ հաղթանակը տոնեց << Դվինի >> նկատմամբ / 87:80 / և չեմպիոն հռչակվեց:

Հաղթանակը հեշտ չտրվեց: Երկրորդ կեսում եղավ մի պահ, երբ հաշիվը գլխավորում էր << Դվինը >>: Եվ սակայն << Վահագնի Սիթին >> գտավ հաղթանակի ուղին տանող տակտիկան , նորից առաջ անցավ հաշվի մեջ ու առավելութունը պահպանեց մինչև խաղավարտ:

Առաջնության լավագույն հայ բասկետբոլիստ ճանաչվեց  Թադե Քեշիշյանը, լավագույն կենտրոնական` Դավիթ Խաչատրյանը, լավագույն մարզիչ՝ Տիգրան Գյոկչյանը:

Այլ նորություններ