ՆՈՐ ՀԱՍՑԵ

10:47 - 21 Մայ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես փոխել է իր  շտաբ - բնակարանի փոստային հասցեն:

Կազմակերպությունն այժմ գտնվում է  1007 Լոզան, Օլիմպիական տուն / International Olympic Committee, Maison Olympique, 1007 Lausanne, Switzerland / հասցեում:

1968 թվականից ՄՕԿ- ի անձնակազմը   աշխատում էր Շատո Դե  Վիդի փողոցում տեղակայված շտաբում, որը  դարձել է նոր համալիրի մի մասը: Այնտեղ շարունակում են  գործել  նիստերի  դահլիճները և գրասենյակային տարածքները:

Նոր շտաբ – բնակարանը  բացվել է 2019թ. հունիսի 23 –ին: Արարողությունը նշանավորել է   ՄՕԿ-ի հիմնադրման  125-ամյակը /կազմակերպությունը 1894թ.  հունիսի 23 -ին  հիմնադրել է ֆրանսիացի  բարոն Պիեռ դե Կուբերտենը /: 

-Օլիմպիական տունը մեր միասնության արտահայտությունն է: Ուրախ եմ, որ այժմ դա արտացոլված է փոստային հասցեում: Շնորհակալություն Լոզանի իշխանություններին դրա համար,-  ասել է ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը:

Կառույցի համակարգերը համապատասխանում են էլեկտրաէներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման չափանիշներին: Շենքն ամբողջությամբ գործում է վերականգնվող էներգիայի աղբյուրների շնորհիվ։ Դրանցից մի քանիսը, օրինակ, արևային մարտկոցները, գտնվում են  շտաբի տարածքում:

Շտաբ բնակարանը  1915 թվականից  գտնվում է Ժնևյան լճի ափին: Կուբերտենը Լոզանը ընտրել է  ոչ միայն այն պատճառով, որ քաղաքը  իդեալական վայր էր  աշխատելու համար, այլև՝  որ առաջին համաշխարհային պատերազմի թեժ պահին այդ քաղաքը կարող էր ապահովություն և կայունություն պահպանել  օլիմպիզմի համար:

 

Այլ նորություններ