Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի / 59 կգ / և Սիմոն Մարտիրոսյանի /109կգ / մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին IWF – ից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Արժե նշել, որ ծանրամարտի համաշխարհային դասակարգման աղյուսակում իրենց քաշային կարգերում Սիմոնն առաջինն է, իսկ Իզաբելան ՝ ութերորդը: