Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը:
Հենացատկում կրկին անգերազանցելի էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։
Օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Նույն մրցաձևում Արթուր Ավետիսյանը գրավեց չորրորդ տեղը։
Նժույգթափերում Գագիկ Խաչիկյանը վերցերորդն էր:
Հիշեցնենք, որ մեր առաջատար Արթուր Դավթյանը արդեն նվաճել է Փարիզի օլիմպիական խաղերի բազմամարտում մրցելու ուղեգիր: