Տեղի ունեցան Եվրոպայի ֆուտբոլի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները:
Հայաստանի երեք թիմերից հուսալի խաղով առանձնացավ Երևանի << Արարատը >> : Ավանդույթներով հարուստ մեր թիմը սեփական հարկի տակ 2 : 0 հաշվով հաղթեց Հունգարիայի << Ֆեհերվարին >> և երկու հանդիպումների արդյունքով / 3 : 1 / մտավ հաջորդ փուլ:
<< Նոան >>, որը առաջին խաղում հաղթել էր / 1 : 0 / Ֆինլանդիայի << ԿուՊՍ>> -ին , հյուրընկալվելիս, պատասխան մրցամարտում ձախողվեց ջախջախիչ ՝ 0 : 5 հաշվով ու դուրս մնաց պայքարից:
Պայքարից դուրս մնաց նաև << Ուրարտուն >> , որը երկու խաղում, միևնույն ՝ 0 : 1 հաշվով պարտվեց Սլովենիայի << Մարիբորին >>: