ՄԵԿՆԱՐԿԵՑ << ՏՈԿԻՈ – 2020 >> - Ը

16:07 - 23 Հուլ, 2021

Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում սկսվել է 32 - րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

207 երկրների պատվիրակություն  է մասնակցում մարզիկների շքերթին։

Ավանդույթի համաձայն առաջինը ներկայացան հույները, նրանց հաջորդեց փախստականների թիմը։

Ջերմ արձագանք ստացավ  Հայաստանի պատվիրակությունը։ Մեր դրոշակակիրներ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հպարտորեն ծածանում էին հայոց եռագույնը։

Շքերթը կեզրափակեն տանտերերը։

Այլ նորություններ