Լողի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հուսեյն Ալ-Մուսալամի գլխավորած մասնագիտական պատվիրակությունը Փարիզում ուսումնասիրել է 2024թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մարզումային և մրցումային ասպարեզները:
Նախ հետազոտվել է բազմաֆունկցիոնալ << Արենա -92 >> -ը, որտեղ կանցկացվեն լողի, ջրացատկի, ջրագնդակի և արտիստիկ լողի մրցումները: Համերգներին և այլ միջոցառումներին տրիբունաներից կարող է հետևել մինչև 40,000 մարդ: Այդ թիվը օլիմպիական խաղերի օրերին համար կկրճատվի մինչև 17,000 -ի:
Պատվիրակությունն այցելել է նաև Ալեքսանդր երրորդի կամուրջ, որը կառուցվել է 1896 թվականին ՝ ի հիշատակ ֆրանս-ռուսական միության: Հենց այնտեղ, Սենայի ափին, կանցկացվի բաց ջրերում լողի օլիմպիական մրցաշարը:
Հատուկ ուշադրություն է դարձվել Piscine Georges Vallerey և L'Odyssee Aulnay-Sous-Bois լողավազաններին, որոնք հիմնական մրցավայրից հեռու են 19 կիլոմետր:
Հուսեյն Ալ-Մուսալամը հանդիպել է նաև<< Փարիզ -2024 >> կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեի հետ:
ՖԻՆԱ -ն առաջին միջազգային ֆեդերացիան է, որը ստուգողական այց է կատարել 33 –րդ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: