Աշխատում եմ հստակության և վարժության մաքրության վրա. Հուրի Գեբեշյան

10:40 - 03 Մար, 2016

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանը շարունակում է նախապատրաստվել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի «Թեստ-Իվենթ»-ին:

«Ես ինձ հրաշալի եմ զգում և շարունակում են նախապատրաստական աշխատանքները ապրիլին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք «Թեստ իվենթին»: Արդեն պատրաստ եմ այդ մրցաշարին և հիմնականում աշխատում եմ հստակության և վարժության մաքրության վրա: Հույս ունեմ կատարելագործել վարժության մեջ առկա թռիչքները: Վստահ եմ, որ ինձ կհաջողվի մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Կարևորն այն է, որ ծրագիրս անեմ առանց ընկնելու»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում փաստեց մարմնամարզիկը:

Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Թեստ իվենթ» կկայանա ապրիլի 16-22-ը Ռիոյի օլիմպիական մարզահամալիրում:

Լուսանկարը՝ flogymnastics

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ