ՄԻՆՉ ԽԱՂԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

10:47 - 27 Հոկ, 2021

Ուղիղ 100 օր հետո՝ 2022թ.  փետրվարի 4-ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմեկնարկի ձմեռային 24 –րդ օլիմպիական  խաղերը։ Այդ առթիվ տեղի ունեցավ  տոնական արարողություն: Ցուցադրվեցին խաղարկվող մեդալների օրինակները: Դրանք կրում են  «Tong Xin», անվանումը, որը նշանակում է «Միասնություն, ամբողջություն»:

Մեդալի դիմերեսին   հինգ օղակներն են , որոնք խորհրդանշում են   օլիմպիական ոգին, և այն, որ նաև սպորտն է միավորում  աշխարհը:

Դիզայնը հիմնված է չինական հնագույն նեֆրիտե կախազարդերի վրա՝ համակենտրոն շրջանակներով: 

Ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակների ձևը պարզ է և հիշեցնում է 2008թ.Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մեդալները: Սա ընդգծում է այն փաստը, որ Պեկինը աշխարհում  առաջին քաղաքն է, որը հյուրընկալում է և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերը։

Մրցանակների ժապավենները պատրաստված են կարմիր մետաքսից, որը խորհրդանշում է երկրի գլխավոր տոնը՝ չինական նոր տարին։ Մեդալի տուփը պատրաստված է բամբուկից և պատված է կապույտ լաքով։ 

100 օրվան նվիրված միջոցառումը անցկացվեց  «Միասին հանուն ընդհանուր ապագայի» նշանաբանով:

Հիշեցնենք, որ Պեկինի  ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2022թ. փետրվարի 4-20-ը։ Մեդալներ կխաղարկվեն  յոթ մարզաձևերի 109 մրցաձևերում:

 

Այլ նորություններ