Բելգրադում անցկացվեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի / UWW/ հաշվետու – ընտրական կոնգրեսը: Նախագահի պաշտոնում երկրորդ անգամ վերընտրվեց սերբ Նենադ Լալովիչը:
Համաժողովում քննարկվեցին ֆեդերացիայի զարգացման ծրագիրը, ռազմավարությունը, նախորդ տարիների ֆինանսական հաշվետվությունը և այլ հարցեր:
Գործկոմի կազմը փոփոխություն չկրեց:
Մտքերի փոխանակություն ծավալվեց << Փարիզ – 2024 >> ամառային օլիմպիական խաղերի շուրջ: Ընդամենր երեք տարի է մնացել այդ մարզահանդեսին: Արդեն մշակվել է ըմբիշների խաղերին մասնակցելու որակավորման փուլերի համակարգը: Վարկանիշային առաջին արտոնագրերը կխաղարկվեն Կրասնոյարսկում երկու տարի հետո անցկացվելիք աշխարհի առաջնությունում: