ՆՈՐ, ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼՈՒՄ

10:17 - 24 Հուն, 2022

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է. << Դետրոյթ Փիստոնսի >>  գլխավոր օգնական Ռեքս Կալամյանը համաձայնել է դառնալ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը, այդ մասին հայտնել է Vbet A-League-ի նախագահ և Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մենեջեր Արա Պողոսյանը։

Քալամյանի տատիկը պատանի հասակում փախել է Հայոց ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգներ, և նրա երկու ծնողներն էլ Բրոնքսում ծնված ամերիկահայեր են։

Քալամյանը NBA-ի մարզչի օգնականն է արդեն 25 տարի և աշխատել է տարբեր թիմերի հետ՝ Denver Nuggets, Timberwolves, Thunder, Clippers, Kings and Raptors:

Այլ նորություններ