Ջրային մարզաձևերի աշխարհի հերթական առաջնությունը պետք է տեղի ունենար 2021թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը։ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով այդ միջոցառումը նշանակվեց 2022թ.մայիսի 13-29-ը:
Եվ ահա նոր տեղափոխում. ՖԻՆԱ-ի գործկոմը որոշեց աշխարհի առաջնությունը հետաձգել ևս մեկ տարով / 2023թ./, պատճառ դարձնելով համաճարակը:
2023թ.առաջնության ստույգ ժամկետները դեռ որոշված չեն:
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում մեդալներ են խաղարկվում լողում, դայվինգում / սուզալող /, ջրացատկում, ջրագնդակում և արտիստիկ /սինխրոն / լողում: