Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է սկսել Վրաստանի մայրաքաղաքում:
Թբիլիսյան պարապմունքներին մասնակցում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, երիտասարդներից՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: Աշխատանքները ղեկավարում են հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Հայկ Նազարյանն ու Աշոտ Գասպարյանը:
Տունդարձից հետո, փետրվարի 15 –ին, կմեկնարկի ՀՀ առաջնությունը, որին կմասնակցեն նաև հավաքականի անդամները: