ՀԱՇԻՎԸ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ. 1 : 1

10:47 - 17 Մար, 2022

Կայացավ Հայաստանի տղամարդկանց  բասկետբոլի բարձրագույն խմբի  առաջնության / Vbet Ա լիգա /  փլեյ-օֆֆի՝   «Արցախ» - ԲԿՄԱ թիմերի երկրորդ հանդիպումը: Ինչպես հայտնի է, այդ ակումբների առաջին մրցամարտում 20 միավորի առավելությամբ / 90 : 70 /  հաղթել էին բանակայինները: Շատերը հավանաբար ենթադրում էին, որ երկրորդ խաղում նույնպես կհաղթի բանակի թիմը: Իհարկե, առաջնության ընթացքին հետևող մասնագետներ և որոշ մարզասերներ գրեթե համոզված էին, որ թիմերի  « երկրորդ ռաունդը »  կանցնի անզիջում պայքարում՝ լի դրամատիկ պահերով: Այդպես էլ եղավ. մրցամարտի հիմնական ժամանակն ավարտվեց հավասար՝ 98 : 98 հաշվով, որը վկայում է ասածը:

Հարցին լուծում տվեց լրացուցիչ ժամանակը, մանավանդ, երբ վնասվածք ստացավ ԲԿՄԱ –ի առաջատար Դենզել Մանսայը: Դա ծանր անդրադարձավ նրա թիմի վրա, որը պարտվեց 102 : 116 հաշվով:

Կիսաեզրափակիչ մտնելու վերջին` որոշիչ հանդիպումը նշած մրցակիցների միջև տեղի կունենա վաղը ՝  մարտի 18-ին:

Կիսաեզրափակիչում իրենց տեղն ապահոված  «Էրեբունի» և  «Գյումրի» թիմերի առաջին հանդիպումը կանցկացվի այսօր՝ մարտի 17 –ին:

Հայաստանի կանանց առաջնության / VBET  / հերթական տուրում «Երևան Բասկետը» խոշոր՝  118-89 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրիի» նկատմամբ, որի շնորհիվ մրցաշարում տոնեց իր  12 –րդ  հաղթանակը:

Այսօր «Լես Ֆոքսիսը» կհյուրընկալի «Հատիսին»:

Այլ նորություններ