ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

15:57 - 25 Մար, 2022

Շվեյցարիայի Լոզանում տեղակայված ՄՕԿ –ի օլիմպիական թանգարանի նոր ցուցադրությունում ներկայացված են  ամառային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված վեց նոր մարզաձևերն ու մրցաձևերը: 

Դրանք  վերջերս են մտել կամ կներառվեն խաղերի  ծրագրում՝ 3X3 բասկետբոլ, BMX ֆրիսթայլ, բրեյքինգ, սպորտային ժայռամագլցում, սքեյթբորդինգ և սյորֆինգ։ 

Ցուցադրությունն արտացոլում է, թե ինչպես են այս մարզաձևերը դարձել խաղերի անբաժանելի մասը, իսկ  գեղարվեստական ինստալյացիաները և մշակութային իրադարձությունները նշում են դրանց  անցած  ուղին:

Թեմաները պատկերված են մի շարք լուսանկարների, տեսանյութերի և իրերի միջոցով:

 

 

Այլ նորություններ