Մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

17:50 - 13 Մար, 2016

Երևանի խուլերի մշակույթի եվ սպորտի հանրապետական պալատի դահլիճում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին 50 կգ Հայկ Բադալյանը, 60 կգ Գևորգ Թադևոսյանը, 74 կգ Տիգրան Մնացականյանը և 96 կգ քաշային կարգում երկրի չեմպիոն դարձավ Ռազմիկ Պողոսյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը գորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Մարտի 14-ին առաջնությունը կմեկնարկի 11:00-ին, իսկ եզրափակիչները կկայանան 14:00-ին:

Լուսանկարները` այստեղ 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ