ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆԸ

10:47 - 03 Մայ, 2022

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման  վարկանիշային հերթական աղյուսակը:  Տղամարդկանց ցանկը  շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի  Մագնուս Կառլսենը / 2864 միավոր/:

Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երեք ներկայացուցիչներ.  Գաբրիել Սարգսյանը / 43 -րդ,  2694 /,  Հրանտ Մելքումյանը / 87 –րդ, 2655  / և Հայկ Մարտիրոսյանը / 94 –րդ, 2652/:

Կանանց  սանդղակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը /  2650 /:

Մեր Էլինա Դանիելյանը  31 –րդն է / 2441 /,  Աննա Սարգսյանը 68 –րդն է  / 2378 /, իսկ Լիլիթ Մկրտչյանը 69- րդն է  / 2378 /:

 

 

Այլ նորություններ