Հայաստանի կանանց թենիսի հավաքականը մասնակցեց աշխարհի թիմային ոչ պաշտոնական առաջնության եվրո-աֆրիկյան գոտու մրցաշարին / երրորդ խումբ /:
Ռակետները խաչաձևեցին 11 երկրների ներկայացուցիչներ: Գլխավոր մարզիչ Գայանե Մովսիսյանի թիմը համալրել էին Անի Ամիրաղյանը, Գաբրիելա Ակոպյանը և Արևիկ Թումանյանը: Նրանք եզրափակեցին առաջին յոթնյակը:
Ենթախմբային մրցավեճում մեր մարզուհիները ունեցան երկուական հաղթանակ և պարտություն ու իրենց տեղը պահպանեցին երրորդ խմբում: Երկրորդ խումբ բարձրացավ առաջին տեղը գրաված Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանին։