ՏԵՎԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ

12:37 - 20 Հուն, 2022

Տևական ընդմիջումից հետո Հունաստանում  վերականգնվեց   << Ակրոպոլիսի գավաթ  >>  անվանումով  բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Դա թվով 26 –րդ ավանդականն էր:

Հայաստանի պատվիրակության հաշվին գրանցվեց երկուական ոսկե, արծաթե և երեք բրոնզե մեդալ: Արժե նշել , որ 63, 5 կգ քաշային կարգում  եզրափակիչ մտան մեր երկրի ներկայացուցիչներ ,  վանաձորցի Նարեկ Հովհաննիսյանը և երևանցի Բենիկ Նիկողոսյանը: Նրանց միջև դիտարժան պայքար ծավալվեց  առաջինը ճանաչվելու համար մենամարտում:  Միավորներով հաղթեց Նարեկը: 

Պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց նաև էջմիածինցի Արթուր Ղազարյանը / 60 կգ /, իսկ գյումրեցի Սեյրան Եղիկյանը երկրորդն էր 54 կգ քաշայինների պայքարում:

Թիմի մարզիչներն  էին   կաշվե ձեռնոցի անցյալի նշանավոր վարպետ Աշոտ Ավետիսյանը և վաստակաշատ Աշիկ  Գրիգորյանը:

 

Այլ նորություններ