Ամալյա Շառոյանը 14-րդն էր աթլետիկայի աշխարհի առաջնության որակավորման փուլում

10:50 - 21 Մար, 2016

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Ամալյա Շառոյանին չհաջողվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:

ԱՄՆ Պորտլանդ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության կանանց 400 մետր արագավազքի որակավորման փուլում Շառոյանը զբաղեցրել է 14-րդ տեղը 55,13 վայրկյան արդյունքով: Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին 1-ից 12-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները:

Աթլետիկայի մեծահասակների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր մարտի 18-ին և եզրափակվեց մարտի 20-ին: Այն Ռիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ