ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ

09:37 - 11 Նոյ, 2024

Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում ավարտվեց  շախմատի  մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչները ձեռնունայն վերադարձան հայրենիք: Մեր տղաներից լավագույնը Ալեքս Սահակյանն էր, որը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 12-րդ տեղը:

Աղջիկներից առավել հաջող հանդես եկավ մինչև  14 տարեկանների պայքարի մասնակից  Սոնա Կրկյաշարյանը: Նա վաստակեց  7 միավոր և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

Այլ նորություններ