ԱՌԱՋԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆԸ

09:37 - 02 Դեկ, 2022

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում դեկտեմբերի  5 – 16 –ը տեղի կունենա ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Այսօր լուսադեմին մրցավայր մեկնեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները:

Փաշիկ Ալավերդյանը  տղամարդկանց թիմ է ընդգրկել  Անդրանիկ Կարապետյանին, Վարդան Մանուկյանին (երկուսն էլ՝ 89 կգ ), Դավիթ Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանին (102 կգ), Վարազդատ Լալայանին, Սիմոն Մարտիրոսյանին (երկուսն էլ՝ +109 կգ):

Կանանց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը  ծանրահարթակ կուղեկցի  Իզաբելա Յայլյանին (59 կգ), Տաթև Հակոբյանին, Միլենա Խաչատրյանին  (երկուսն էլ՝ 76 կգ), Լիանա Գյուրջյանին (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանին  (+87 կգ)։

Առաջնությունում աչքի ընկածները կվաստակեն  օլիմպիական վարկանիշային միավորներ:

Հիշեցնենք, որ  մինչ Փարիզի ստուգատեսը   ծանրորդների համար տեղի կունենա  վարկանիշային միջազգային  վեց մրցաշար:

 

Այլ նորություններ