ԱՆՄԱՐ Է ՄԵԾ ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԸ

12:07 - 07 Ապր, 2025

Հայաստանի առաջնություն հիշեցրեց  մայրաքաղաքի հրաձգության մարզադպրոցում անցկացված անվանի մարզուհի, Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն կին նշանառու, երկրի կանանց սպորտի խորհրդանիշ  Զինաիդա Սիմոնյանի 14 –րդ հուշամրցաշարը: Այն ավանդաբար  կազմակերպում  է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան  / նախագահ՝ Արթուր   Հովհաննիսյան /:

Մասնակցեցին  մայրաքաղաքի, Վանաձորի և Գյումրու առաջատար մարզիկ  - մարզուհիները:

Մրցանակակիրներ դարձան հետևյալ եռյակները.  օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղաներ

1-ին տեղ՝ Արտյոմ Գրիգորյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/

2-րդ՝ Հրաչ Բաբայան

3-րդ՝ Միհրան Գաբրիելյան

• Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, աղջիկներ

1-ին տեղ՝ Աննա Գալստյան /անձնական մարզիչ՝ Մանվել Թորոսյան/

2-րդ՝ Էլմիրա Սարուխանյան

3-րդ՝ Լիլյա Մարտիրոսյան

• Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղաներ

1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան /անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան/

2-րդ՝ Գևորգ Մելքոնյան

3-րդ՝ Զավեն Իգիթյան

• Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, աղջիկներ

1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան /անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան/

2-րդ՝ Աննա Պողոսյան

3-րդ՝ Էդիտա Մանուչարյան

• Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղաներ

1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /

2-րդ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ՝ Հայկ Մինասյան

• Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, աղջիկներ

1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան /անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան/

2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան

3-րդ՝ Անահիտ Սարգսյան

• Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղաներ

1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /

2-րդ՝ Գոռ Խաչատրյան

3-րդ՝ Հայկ Մինասյան

• Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, աղջիկներ

1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան /անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան/

2-րդ՝ Արուսյակ Գրիգորյան

3-րդ՝ Լիլիթ Մկրտչյան

 

Այլ նորություններ