ԱՐՁԱԳԱՆՔԸ ԴՐԱԿԱՆ Է

10:57 - 16 Փետ, 2023

ՄՕԿ –ի ՝  << Կանվոնդո – 2024 >> ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի համակարգող հանձնաժողովը հերթական այցն է կատարել   Կորեայի Հանրապետություն:

Կազմակերպիչները տեղեկացրել են նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

Քննարկվել են տրանսպորտին, սպասարկող անձնակազմին, մարզահամալիրներին, մշակութային միջոցառումներին, բժշկական սպասարկման և այլ հարցերին առնչվող մանրամասներ:

Հանձնաժողովի անդամները  գնահատել են   կատարված դրական աշխատանքները: Նրանք այցելել են տարբեր մարզահամալիրներ և ներկա եղել մարզումների ու փորձամրցումների:

Պատանեկան սպորտի ձմեռային համաշխարհային մարզահանդեսը տեղի կունենա 2024թ. հունվարի 19-ից փետրվարի 1-ը: Սպասվում է  1900 մարզիկ – մարզուհու մասնակցություն:

 

Այլ նորություններ