ՄՐՑՈՒՄԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՐՔ

11:07 - 28 Փետ, 2023

Գրեթե մեկ ամիս տարբերությամբ իրար կհաջորդեն հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների / Ռումինիա, մարտի 13 – 19-ը / և մեծահասակների / Խորվաթիա, ապրիլի 17 – 23 / Եվրոպայի առաջնությունները: Ստուգատեսներում ովքեր պետք է պաշտպանեն մեր երկրի մարզական դրոշի պատիվը: Թիմերի կազմերը ճշտելու նպատակ են հետապնդում ուսումնամարզական հավաքները և միջազգային մրցաշարերը: Երիտասարդների ընդհանուր պատրաստականության և անհատական ունակությունների մասին մարզիչները որոշակի պատկերացում կազմեցին ՌԴ  Ռյազան քաղաքում օրերս  անցկացված միջազգային մրցաշարում: Իսկ  ազգային թիմը վաղը կմեկնի Բուլղարիա՝ ավանդական միջազգայինին մասնակցելու համար:

Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ասպարեզ կհանի`   55 կգ՝  Ռուդիկ Մկրտչյանին, 63 կգ՝  Հրաչյա Պողոսյանին, 67 կգ՝  Սլավիկ Գալստյանին, 77 կգ՝  Մալխաս Ամոյանին, 82 կգ՝  Կարապետ Չալյանին, Սամվել Գևորգյանին և  87 կգ՝ Վիգեն Նազարյանին:

Մրցանակակիրները հայտնի կդառնան մարտի 5- ին:

Այլ նորություններ