Մարտի 23 –ի լուսադեմին Ալբանիայի Դյուրես քաղաք կմեկնի Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը: Ծանրորդները մարտի 25 –ից կսկսեն իրենց մրցելույթները աշխարհի առաջնությունում:
Տղաների թիմի մարզիչներ Երվանդ Կիրակոսյանը, Հարություն Եղոյանը և աղջիկների հավաքականի ղեկավար Տարոն Թովմասյանը մրցավայր կուղեկցեն Ժորա Գրիգորյանին (61 կգ), Սերյոժա Բարսեղյանին (67 կգ), Նարեկ Մկրտչյանին (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանին (81 կգ), Վալերիկ Մովսիսյանին (89 կգ), Աշոտ Մարգարյանին (96 կգ), Ռուստամ Սահրադյանին (102 կգ). Գագիկ Մկրտչյանին (+102 կգ), մարզուհիներ Ալինա Սուքիասյանին (71 կգ), Աննա Ամրոյանին (76 կգ) և Էմմա Պողոսյանին (81 կգ):