ԵՎՐՈՊԱԿԱՆԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

12:21 - 17 Հուլ, 2020

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մտադիր է միջազգային համակարգող կառույցի հետ համագործակցությամբ մարզաձևը կանանց և աղջիկների շրջանում տարածելու ծրագիր իրականացնել։

Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ  տեսաքննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր երկրներում կանանց հանդբոլի զարգացմանը, ինչպես նաև  խոսվել է հանրակրթական դպրոցներում մարզաձևի ներդրման հնարավորության մասին։

Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀՖ գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը, ով, ի դեպ, վերջերս հաջող հանձնելով եվրոպական ֆեդերացիայի կազմակերպած տեսուչների քննությունը՝ եվրոպական մրցաշարերը սպասարկելու իրավունք է ստացել։ Նման պատվի է արժանացել նաև ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀՖ փոխնախագահ Արսեն Մխիթարյանը։

 

Այլ նորություններ