Հպարտության մեծ զգացումով շնորհավորում ենք Լեհաստանում ընթացող Եվրոպայի ամառային երրորդ խաղերի փոխչեմպիոն հռչակված հրաձիգներ Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյան երկյակին:
Օդամղիչ ատրճանակով, 10մ. հեռավորությունից, նրանք զիջեցին միայն իտալացիներին, գրավեցին երկրորդ տեղը և արժանացան մրցաշարում խաղարկված արծաթե մեդալներին:
Այս նվաճումը զարգացրեց մեր երկրի պատվիրակության հաջողությունը և յուրատեսակ կանաչ լույս վառեց մենապայքարային մարզաձևերը ներկայացնող Հայաստանի մարզիկների համար: