Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / պատվիրակությունը այցելել է Փարիզ: Նրանք հանդիպել են օլիմպիական խաղերի կազմակերպիչների հետ: Քննարկվել են միջոցառման նախապատրաստական, տրանսպորտին, ծանրամարտի մրցումների կազմակերպման, պարգևատրության, մարզումային հարմարություններին, հավատարմագրման ընթացակարգերի, ենթակառուցվածքների, թեստային միջոցառումների, տոմսերի տրամադրման ծրագրերի վերաբերյալ հարցերը:
Երկօրյա այցի ավարտին IWF-ի ներկայացուցիչները եղել են նաև ծանրամարտի մարզասրահում:
Այցելուները դրական են գնահատել նախապատրաստական աշխատանքները:
120 ծանրորդներ կմասնակցեն 10 քաշային կարգերում ( հինգը՝ տղամարդկանց, հինգը՝ կանանց): Արդեն տեղի է ունեցել վարկանիշային վեց մրցաշար:
Հաջորդ որակավորման փուլը կլինի 2023թ. աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ՝ սեպտեմբերի 4- 17-ը։