Իզաբելլա Յայլյանը 10–րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

20:05 - 12 Ապր, 2016

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յալյանը Եվրոպայի առաջնությունում երկամարտի 190 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը:

Կանանց 58 կգ քաշային կարգի A ենթախմբում մրցում էին  10 ծանրորդ Ռումինիայից, Շվեդայից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իտալիայից, Լեհաստանից և Ադրբեջանից: Յալյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 85 կգ, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ հայ ծանրորդը չբարձրացրեց 89 կգ: Հրում վարժությունում Յայլյանին հաջողվեց բարձրացնել միայն 105 կգ (չբարձրացրեց 110 կգ): Երկամարտի 190 կգ արդյունքով նա միայն 10-րդ տեղում էր:

Ապրիլի 12-ին կմրցեն նաև տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներ 69 կգ քաշային կարգի մարզիկներ Վանիկ Ավետիսյանը և Ռոստամ Կարապետյանը:

Ապրիլի 13-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ: C ենթախմբում կմրցի 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:

Լուսանկարներն՝ այստեղ

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ