ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

10:47 - 02 Օգո, 2023

Հայաստանի բասկետբոլի   մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականը հաղթանակով սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Հայ մարզուհիները  առաջին խաղում 75 : 45 հաշվով պարտության մատնեցին Մոլդովայի ներկայացուցիչներին:

Ամենադիպուկ խաղացողը Անի Մկրտչյանն էր:Նա վաստակել է  22 միավոր և, բացի այդ,   վեց անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի այսօր,  օգոստոսի 2-ին` Կոսովոյի պատվիրակների հետ:

 

 

Այլ նորություններ