Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում անցկացվող շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր հանգստի օր է հայտարարված:
Վեցերորդ խաղափուլից հետո առաջնության մրցաշարային աղյուսակը 5, 5 միավորով գլխավորում է սերբ Ալեքսանդր Ինջիչը:
Մեր շախմատիստներից 5 –ական միավորով առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը:
Նրանց թիմակիցներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 4, 5 –ական, իսկ Էմին Օհանյանը՝ 4 միավոր։
Յոթերորդ փուլը նշանակված է վաղը ՝ նոյեմբերի 15-ին: