ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ

11:47 - 08 Սեպ, 2023

Հայաստանի տղամարդկանց հավաքականից Ռիյադում ընթացող  ծանրամարտի աշխարհի առաջնությունում առաջինը ասպարեզ ելավ Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը (67 կգ):

20 –ամյա մեր պատվիրակը առաջին անգամ մասնակցեց նման խոշոր ստուգատեսի: Գուցե դա էր պատճառը, որ նա իր հնարավորություններից թույլ հանդես եկավ: Գոռը երկու վարժություններում նախապես պատվիրած կիլոգրամները կարողացավ հաղթահարել միայն երրորդ մոտեցումից հետո և  երկամարտի 312 կգ  (142 կգ + 170 կգ )  արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր ու տեղ գտավ պատվանդանի երրորդ աստիճանին: Ի դեպ, պոկում վարժությունից հետո, երբ արժանացավ << արծաթի >>, հույս առաջացավ, որ նա հաջողությունը կզարգացնի հրումում: Ավաղ, սպասելիքները չարդարացան:

Կարծում ենք շնորհալի ծանրորդը հաջորդ մրցումներում արդեն  հաղթահարած կլինի մեկնարկային տենդի արգելքը և բնածին օժտված հայ ծանրորդը իրեն վայել մեդալներ կնվաճի:  

Մեր թիմից հաջորդը, սեպտեմբերի 11 –ին, պայքարի կելնեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ 17. 30 –ին ) և Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, ժամը 20. 00 -ին):

 

Այլ նորություններ