ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

11:57 - 14 Դեկ, 2023

Կարճատև դադարից հետո վերսկսվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնությունը:

«Էրեբունին» անցկացրեց վեցերորդ հանդիպումը մրցաշարում և 110 : 92 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ:

Դիպուկությամբ աչքի ընկավ հաղթող թիմի խաղացող  Վարդան Բիդրոսյանը, որը վաստակեց  29 միավոր: Նա նաև  10 անգամ տիրեց օղակից անդրադարձած  գնդակին և կատարեց  երեք  արդյունավետ փոխանցում:

Վաղը, ժամը 21. 30 –ին, Օլիմպավանում կսկսվի  «Արաբկիր»  - «Ֆոքսիս» մրցամարտը:

Այլ նորություններ