
Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորում հերթական անգամ անցկացվեց <<ցատկորդի օր>> անվանումով հանրապետական ավանդական մրցաշարը:
Հեռացատկի և եռացատկի մրցումներին մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Արտաշատի ու Վանաձորի շուրջ 40 մարզիկ – մարզուհիներ:
Հեռացատկում հաղթողներ դարձան արտաշատցի Սամվել Գևորգյանը / 7մ. 16 սմ./ և երևանցի մարզուհի Ալվինա Աբրահամյանը / 5մ. 45 սմ ./: Ի դեպ, Ալվինան հավասարը չունեցավ նաև եռացատկում՝ 12մ. 50սմ: Նրա համաքաղաքացի Մանուկ Հովհաննիսյանը անգերազանցելի էր / 14մ. 27 սմ / տղամարդկանց պայքարում:
Մարզային ֆեդերացիան հատուկ մրցանակներ էր սահմանել լավագույնների համար: Աթլետիկայի միջազգային ասոցիացիայի միավորների աղյուսակի հաշվարկով պարգևներին արժանացան Սամվել Գևորգյանը և Ալվինա Աբրահամյանը:
Մասնակիցները, ինչպես միշտ, գոհ մնացին կազմակերպիչների լավ աշխատանքից: