ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ . . .

11:57 - 06 Փետ, 2024

Մեկ դար առաջ  մարդկությունը հմայվեց ու  օլիմպիական գրանցում տվեց   ձմեռային մարզաձևերին:  Կորտինա դ'Ամպեցցոյում  100 դահուկորդներ նշել  են  Ֆրանսիայի Շամոնի քաղաքում տեղի ունեցած  առաջին ձմեռային խաղերի 100-ամյակը:

Ձմեռային մարզաձևերի  սիրահարները այդկերպ են արտահայտել  իրենց վերաբերմունքը  <<Միլան-Կորտինա -2026>>  օլիմպիական մարզահանդեսի նկատմամբ: Այն  կմեկնարկի ուղիղ  երկու տարի հետո՝  փետրվարի 6-ին։ Սպասվում է ավելի քան 90 ԱՕԿ –ների  երեք հազար մարզիկ –մարզուհիների մասնակցությունը:

Իտալիայի Կորտինա դ'Ամպեցցոն  70 տարի առաջ  ընդունել է / 1956թ./ ձմեռային օլիմպիական խաղերը:  2026 –ին կնշվի Իտալիայի մեկ այլ քաղաքի՝  Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի / 2006թ. / անցկացման 20-ամյակը:  

Այլ նորություններ