. . . ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

11:37 - 26 Հուն, 2024

Կոսովոյի Պրիշտինա քաղաքում մեկնարկել է  Եվրոպայի փոքր երկրների  կանանց բասկետբոլի առաջնությունը:

Խմբային մրցաշարում Հայաստանի  հավաքականի մրցակիցներն են Նորվեգիայի, Ալբանիայի և Անդորրայի մարզուհիները: 

Մեր թիմը առաջին խաղում մրցեց նորվեգուհիների հետ:

Հայաստանցիները մարտական տրամադրությամբ սկսեցին հանդիպումը և, ըստ էության, ցանկացան հաղթանակով նշանավորել  նոր գլխավոր մարզիչ Թադե Մարտիրոսյանի նշանակումը: Խաղի ամբողջ ընթացքում կողմերը անմնացորդ ուժով  պայքար մղեցին: Ի վերջո, միավորների նվազագույն տարբերությամբ  / 73 : 70 / հաղթեցին սկանդինավյան երկրի մարզուհիները:

Հայաստանի հավաքականի  կազմում ամենադիպուկը Ինգա Մանուչարյանն էր՝ 23 միավորով:

Երկրորդ  խաղում մերոնք  այսօր կմրցեն  ալբանացիների հետ:

 

Այլ նորություններ